ՀՀ ԱԻՆ-ում oգոստոսի 30-ին' ժամը 22.30-ին, ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.03-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում' Ուջար քաղաքից 19 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են' հյուսիսային լայնության 40.420 և արևմտյան երկայնության 47. 870: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

 

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ Ստեփանակերտ, Քարվաճառ և Հադրութ քաղաքներում' 2-3 բալ ուժգնությամբ: Զոհեր և ավերածություններ չկան: