Ադրբեջանում փետրվարի 10-ին' ժամը 16.06-ին տեղի ունեցած երկրաշարժը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ մի շարք բնակավայրերում: 

 

Փետրվարի 10-ին' ժամը 16.06-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ Շամախի քա­ղաքից 28կմ հարավ-արևելք, որի ուժգնությունը էպի­կենտ­րոնային գոտում կազմել է 7 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.450 և արևել­­յան երկայնության 48.880:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 50 կմ խ որության վրա: