ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից հունվարի 9-ին' ժամը 02.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.39-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության' 41.280 և արևելյան երկայնության' 43.660: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է նաև Բավրա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ: