ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը մայիսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության հյուպատոս Շոռենա Ծիկլաուրիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը տրամադրելու, ինչպես և համագործակցության զարգացման ու արդյունավետության բարձրացման հետ կապված այլ հարցեր: