Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ ձեւաչափով առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Բաքվում: Այս մասին հայտնում է «Թրենդ»-ը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:

 

Ենթադրվում է, որ հանդիպման ժամանակ երեք երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն տարածաշրջանում իրավիճակի, Կասպից ծովի իրավական կարգավիճակի, ինչպես նաեւ համագործակցության հետ կապված հարցեր:

 

Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը APA լրատվական գործակալությանը հայտնել է, որ այս տարի սպասվում է նաեւ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի այցն Ադրբեջան: «Բացի այդ, այս տարի պետք է անցկացվի Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ», -ասել է թուրք դեսպանը: