Ռուսաստանը պնդում է, որ պաշտոնական Կիևն անհապաղ դադարեցնի Ուկրաինայի հարավ-արևելքում անցկացվող հատուկ օպերացիաները: «Նման պատժիչ գործողությունները սեփական քաղաքացիների դեմ վկայում են Կիևի իշխանությունների կեղծավորության մասին, որոնք խաբերությամբ վստահեցնում են' իբր պատրաստ են կատարել 2014 թվականի ապրիլի 17-ին ընդունված ժնևյան հայտարարությամբ և ԵԱՀԿ-ի մշակած «ճանապարհային քարտեզով» ստանձնված պարտավորությունները: Նաև հարց է ծագում' արդյոք այսօր թնդանոթների պայթյունների ներքո Ուկրաինայում ընտրությունների անցկացումը համապատասխանում է ընտրական գործընթացների ժողովրդավարական սկզբունքներին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

 

Ուկրաինայի արևելքում շարունակում է իրավիճակը լարված մնալ' զինվորականների և Ուկրաինայի դաշնայնացմանն ու տարածաշրջանների անկախացմանը կողմնակից քաղաքացիների միջև բախումների պատճառով: