Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ տոնեց «Էսպանյոլի» նկատմամբ:
Մադրիդցիների կազմում նախ 64-րդ րոպեին հաշիվը բացեց Գարեթ Բեյլը, այնուհետև Ալվարո Մորատան խաղավարտից 5 րոպե առաջ կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը:
Խաղավարտին հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Պիցին: Սակայն մադրիդցիներին հաջողվեց նաև երրորդ անգամ գրավել «Էսպանյոլի» դարպասը. հանդիպմանը իր երկրորդ գոլը խփեց Մորատան:
Արդյունքում' «Արքայական ակումբը» Իսպանիայի առաջնության 2013/14 մրցաշրջանն ավարտեց 87 միավորով:
Տեսանյութը՝ այստեղ: