Հայաստանի կառավարությունը զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության նպատակների և համաշխարհային զբոսաշրջային շուկայում մրցունակության բարձրացման միջոցառումների ծրագրի իրականացմամբ նախատեսում է ապահովել ՀՀ զբոսաշրջային այցելությունների տարեկան առնվազն 5 տոկոս աճ: Այդ մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որը հավանության արժանացավ գործադիրի' մայիսի 19-ին հրավիրված արտահեր թ նիստում:

 

Միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացման նպատակով' նախատեսվում է սահմանային անցման գործընթացի դյուրացում, մասնավորապես, մի շարք գործընկեր երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանման նախաձեռնում, տրանսպորտային մատչելիության բարձրացում, բաց երկնքի քաղաքա­կա­նության արդյունավետ իրականացում՝ ներգրավելով համաշխարհային ճանաչում ունեցող, ինչես նաև «բյուջետային» ավիափոխադրողների, արդյունքում նաև ավելացնելով ավիացիոն փոխադրումների ուղղություններ:

 

Նախատեսվում է հիմնել նաև Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ (ՀԶԶՀ' Հայկական զբոսաշրջային արդյունքի մարքեթինգի և խթանման մասնագիտացված կառույց):

 

Միջոցառումներ կիրականացվեն համայնքներում զբոսաշրջության զարգացման, տեղական ավանդույթների վերականգնման, զբոսաշրջային ներուժի բացահայտման, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, նոր զբոսաշրջային երթուղիների ձևավորման և միջազգային ու ներքին շուկայում պատշաճ ներկայացման, այդ թվում՝ ավանդական տոնակատա­րությունների, փառատոների կազմակերպման ուղղությամբ: Իրանի ու Վրաստանի հետ համատեղ կձևավորվի նաև տարածաշրջանային զբոսաշրջային արդյունք, որը կներկայացվի համաշխարհային շուկայում: