Ազգային ժողովը կառավարության նոր ծրագիրը կքննարկի մայիսի 20-ի նիստում: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ես ցանկանում եմ հիշեցնել, որ մեր օրակարգում է նաև կառավարության նոր ծրագրի քննարկումը, և տեղեկացնել, որ կառավարության ծրագիրը խորհրդարանում կքննարկվի վաղվա նիստում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

 

Այս պահին խորհրդարանը քննարկում է ՀՀ ԿԲ նախագահի նշանակման հարցը: Հարցի քննարկումը գտնվում է ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանին հարցեր տալու փուլում: ԿԲ նախագահի ընտրության փակ քվեարկությունը ևս տեղի կունենա մայիսի 20-ի նիստում: