Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ներողություն է խնդրել երկրպագուներից' անհաջող մրցաշրջանի համար: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
«Իսկապես չկարողացանք կյանքի կոչել մեր ծրագրերը: Այնուամենայնիվ, մինչև վերջին խաղը տիտղոս նվաճելու հնարավորություն ունեինք, սակայն չկարողացանք օգտագործել դա: Ներողություն եմ խնդրում մեր երկրպագուներից և խոստանում եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք կլինենք բարձունքում»,- հայտարարել է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մեսսին պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2018 թվականը: