Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգայի» ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը մեկնաբանել է երկրի առաջնության 21-րդ տուրում իր թիմի' 3:1 հաշվով պարտությունը «Ռուբինին»:

«Խաղից հետո մարզիչն ասաց, որ պետք է մտածենք առաջիկա խաղի մասին: Դա շատ կարևոր խաղ է մեզ համար: «Տոմի» դեմ կփորձենք խաղալ մեր առավելագույն հնարավորություններով: Պետք է աշխատենք և պատրաստվենք, մեզ շատ են միավորներ պետք: Անհրաժեշտ է հաղթել և իհարկե ակնկալում ենք երկրպագուների աջակցությունը: Կցանկանայի ներողություն խնդրել երկրպագուներից' նման արդյունքի համար: Նրանք այս խաղին մեզ շատ աջակցեցին շնորհակալություն նրանց, որ եկել էին: Մենք զգում էինք երկրպագուների աջակցությունը, սակայն ցավոք չկարողացանք ուրախացնել նրանց»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Վոլգայի» պաշտոնական կայքը:

Նշենք, որ հանդիպմանը «Վոլգայի» միակ գոլն իր հաշվին գրացնել է Արթուր Սարկիսովը: