Ամփոփված տվյալներով, մարտի վերջին հանրապետությունում տեղի ունեցած ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով, Արարատի մարզում ծիրանի այգիները ցրտահարվել են 100 տոկոսով' 2515 հա, ցրտահարվել են խաղողի վաղահաս տեսակնեը' 657 հա, դեղձենիները' 295 հա, ընկուզենիները, սալորենիները, կեռասենիները' 94 հա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, ցրտահարության հասցրած վնասների դիմաց, ամբողջ մարզի կտրվածքով, պետությունն ամբողջությամբ կմարի հողի հարկերը' մինչև 158 մլն դրամ, և ջրի վարձավճարները' 68 մլն դրամի չափով:
Բացի այդ, ըստ համայնքներից ներկայացված պահանջարկի, անհատույց բաժանվել է 395 կգ ձմերուկի, 201,5 կգ վարունգի, 151,8 կգ լոլիկի և 26, 5 կգ սեխի սերմացու: