«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ԲՀԿ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ գնացել է կոնյակի գործարանում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակ' հանդիպելու Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն հանդիպումը չի կայացել:

Վարդան Օսկանյանը մոտ երկու ժամ սպասել է, սակայն Ծառուկյանը նրան այդպես էլ չի ընդունել: Մյուս սպասողների հետ Օսկանյանը ևս անակնկալի է եկել այն ժամանակ, երբ սպասասրահում ժամեր անցկացնելուց հետո թիկնապահներից մեկը հայտնել է, որ Ծառուկյանը մեկնել է շենքից: Թե ինչ հարց էր պատրաստվում քննարկել Օսկանյանը Ծառուկյանի հետ՝ հայտնի չէ: