ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որով տեղեկացնում են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր_ Պետրոսյանի և ԲՀԿ առաջնոր Գագիկ Ծառուկյանի մասին: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.

 

Մայիսի 20-ին տեղի է ունեցել Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանի եւ ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ԲՀԿ-ից 'Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը եւ Հայ Ազգային Կոնգրեսից' Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ոչ-իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր: