ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ջերարդ Արոն հաստատել է, որ արևմտյան պետությունները որոշել են Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառումը հանել նոր բանաձևի նախագծից և դա' հանուն Ռուսաստանի: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Արոն նշել է, որ բանաձևի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են: Դիվանագետի խոսքով, փորձում են փոփոխել տեքստն այնպես, որպեսզի գոհացնեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամներին: «Բանաձևմ պատժամիջոցներ չեն լինի: Դրանց մասին նշելն ինքնաբերաբար նշանակում է, որ Ռուսաստանը քվեարկության ժամանակ վետո կդնի»,- հայտարարել է նա: Բանաձևում նշված է Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցեր:

 

ՄԱԿ-ի բանաձևը կընդունվի այն դեպքում, եթե ՄԱԿ-ի 15 անդամներից 9-ը կողմ քվեարկեն: Ընդ որում, 5 մշտական անդամներից (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) ոչ մեկը պետք է վետո չդնի:

 

Քվեարկությունը տեղի կունենա մայիսի 22-ին, որի ընթացքում կքննարկվի նաև Սիրիայի հարցը միջազգային քրեական դատարան հանձնելու խնդիրը: