Սիրիայի վերաբերյալ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի կոնսուլտացիաները պլանավորված են հուլիսի 26-27-ը Ժնեւում: Հուլիսի 22-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ՌԴ-ի արտգործնախարարության մի աղբյուր:

 

«Այդ հանդիպումը պլանավորվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը նշել է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կոնսուլտացիաներում կներկայացվեն արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով: