Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներից նավթի անօրինական գնման դեպքերին ուղղված նախագիծ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Փաստաթղթում անհանգստություն է հայտնվում Սիրիայի նավթահանքերը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման կողմից գրավելու փաստով և ընդգծվում, որ նավթի ցանկացած արտահանում և ներկրում առանց ինքնիշխան պետության թույլտվության, հակասում է օրենքին:

 

ՌԴ-ի առաջարկած փաստաթղթում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկվում է դիմել ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ կոչ անելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու այս խնդիրը լուծելու համար։