Ինչպես գրում է ria.ru-ն, Ռուսաստանը փետրվարի 12-ի երեկոյան Սիրիայի հումանիտար իրադրության վերաբերյալ բանաձևի իր նախագիծն է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին: Այդ մասին տեղեկացնում է համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսեյ Զայցևը:
Արտասահմանյան գործակալությունների հաղորդագրությունների համաձայն՝ նախօրյակին Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ոչ պաշտոնական հանդիպումը:
Ավելի վաղ բանաձևի իրենց նախագիծն են ներկայացրել Ավստրալիան, Լյուքսեմբուրգը և Հորդանանը: Դրանում առաջարկվում է պատժամիջոցի սպառնալիքի ներքո 15 օր տալ Սիրիայում բռնությունները դադարեցնելու համար:
Ինչպես սպասվում է, մոտ ժամանակներս կքննարկվեն բանաձևի երկու նախագծերը, որպեսզի համաձայնեցվի միասնական փաստաթուղթ: