Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ է ներկայացրել նախագիծ՝ հաջակցություն Սիրիայում տեղական հաշտության և քաղաքական կարգավորման: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գորածակալությունը, այս մասին մայիսի 14-ին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Նրա խոսքով' տեքստը վերաբերում է Սիրիայում մարդասիրական հարցերին և նպատակաուղղված է աջակցել կողմերի միջև բանակցություններ սկսելուն, որի հիմքում ընկած է հաշտության դրական փորձը Դամասկոսի և Հոմսի ապստամբների միջև: Իրականացված հաջող գործողությունների արդյունքում Հոմսն ամբողջովին սիրիական բանակի վերահսկողության տակ է:
Չուրկինը նշել է, որ Ռուսաստանի նախաձեռնությունը հակադարձ միջոց չէ Ֆրանսիայի առաջարկած նախագծին, համաձայն որի Սիրիայի հարցը պետք է փոխանցվի Միջազգային քրեական դատարանի ուսումնասիրությանը: