Սերբ մասնագետները հեղեղման բարձրակետն սպասում են այս շաբաթ: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադիմիր Ստեպանովը:
Տարածաշրջանում մոլեգնող հեղեղումներն առաջացել են մինչեւ մայիսի 21-ը շարունակված տեղատարափ անձրեւներից: Այժմ անձրեւը դադարել Է, բայց ամենամեծ վտանգը ներկայացնում են ափերից դուրս եկած գետերը եւ սողանքները:
«Սերբիան կանխատեսում Է, որ հորդացումների բարձրակետն սպասվում Է այս շաբաթ: Եթե կանխատեսումը հաստատվի, իրավիճակը կկայունանա շաբաթվա վերջին»,- ասել Է Ստեպանովը:
Բնական տարերքի զոհ են դարձել տասնյակ մարդիկ, տարածաշրջանի երկրներում զոհվածների ստույգ քանակը ճշտվում Է: Սերբիայում, Բոսնիայում եւ Հեցեգովինայում, Խորվաթիայում տասնյակ հազարավոր մարդիկ են տարահանվել, հազարավոր բնակելի տներ ոչնչացվել կամ վնասվել են, զգալի վնաս Է հասցվել գուղատնտեսությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: