Սերբ մասնագետները հեղեղման բարձրակետն սպասում են այս շաբաթ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադիմիր Ստեպանովը:
Տարածաշրջանում մոլեգնող հեղեղումներն առաջացել են մինչև մայիսի 21-ը շարունակված տեղատարափ անձրևներից: Այժմ անձրևը դադարել է, բայց ամենամեծ վտանգը ներկայացնում են ափերից դուրս եկած գետերը և սողանքները:
«Սերբիան կանխատեսում է, որ հորդացումների բարձրակետն սպասվում է այս շաբաթ: Եթե կանխատեսումը հաստատվի, իրավիճակը կկայունանա շաբաթվա վերջին»,- ասել է Ստեպանովը:
Բնական տարերքի զոհ են դարձել տասնյակ մարդիկ, տարածաշրջանի երկրներում զոհվածների ստույգ քանակը ճշտվում է: Սերբիայում, Բոսնիայում և Հեցեգովինայում, Խորվաթիայում տասնյակ հազարավոր մարդիկ են տարահանվել, հազարավոր բնակելի տներ ոչնչացվել կամ վնասվել են, զգալի վնաս է հասցվել գուղատնտեսությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: