Սերժ Սարգսյանի գնահատմամբ` կառավարության ծրագիրը մի շարք ծրագրերի և նախաձեռնությունների ամբողջական համալիր է, որի նմատակն է կանգնել քաղաքացու կողքին, աջակցել փոքր և միջին բիզնեսին: ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց, որ, հաշվի առնելով համաշխարհային տնտեսական միտումները, կառավարության այս ծրագրում տնտեսական աճի նպատակահարմարությունը բացակայում է, որը նաև կնպաստի քաղաքական ռիսկերի նվազեցմանը, սակայն, ըստ Սերժ Սարգսյանի' արդյունքն ավելի մեծ ու իրական է լինելու, և գործընթացն ապահովելու է ցուցանիշներ:

 

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առնչությամբ ՀՀ նախագահը նշեց, որ նա հմուտ կառավարիչ է, և նրա նշանակմամբ ձևավորվել է դրական սպասում կառավարությունից:

 

Նրա գնահատմամբ' կառավարության և պետության նպատակն է կանգնել հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների կողքին, իսկ գործարարները շարունակ լինելու են պետության ուշադրության կենտրոնում և զգալու իշխանության ձեռքը ամենատարբեր նախաձեռնությոնններում: Կառավարությունն իրեն ամուր և վստահ է զգում, նաև զգում է իշխանության աջակցությունը:

 

Սերժ Սարգսյանը նշեց, որ կառավարության անդամների վրա դրված են կոնկրետ առաջադրանքներ և համագործակցությունը կշարունակվի նրանց հետ, ովքեր աչքի կընկնեն իրենց չափազանց նվիրվածությամբ և աշխատասիրությամբ:

 

ՀՀ նախագահի խոսքով' անփոխարինելի մարդիկ չկան, և թերացողները շատ արագ կփոխարինվեն: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կադրային պաշարին, նրա գնահատմամբ' այն բազմապատիկ ավելին է, քան ենթադրում են ոմանք: