ԵԱՀԿ նախագահ Դիդյե Բուրկհալտերն Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ կոչ է արել վերջ տալ լարվածությանն ու պահպանել ապրիլի 17-ին Ժնևյան համաձայնագրի դրույթներն ու ճգնաժամից դուրս գալու խաղաղ ճանապարհ ընտրել:

 

Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, Բուրկհալտերն ընդգծել է Խաղաղության համաձայնագրի իրականացման կարևորությունը, որն ընդունել է Ուկրիանայի Ռադան' որպես հիմնաքար երկխոսության և միասնական գործելու համար: Նա նաև ընդգծել է իրավական դրույթների հիման վրա օպերատիվ հետաքննության անցկացումը բոլոր այն գործերով, որտեղ կա բռնության հատկանիշ:

 

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ընտրություններին օրը պատասխանատու լինել ու զերծ մնալ բռնությունից ու սադրանքներից: Նա խնդրել է կողմերին իրենց ներդրումն ունենալ վստահության ամրապնդման գործում և երկխոսության ճանապարհով ձևավորել Ուկրաինայի ապագան:

 

«Ուկրաինան կարող է հույս դնել ԵԱՀԿ-ի և նրա հատուկ առաքելության վրա, որը կաջակցի խաղաղության հաստատման և կայունացման հարցում, կնպաստի ժողովրդավարությանն ու հանդուրժողականությանը»,- եզրափակել է ԵԱՀԿ նախագահը: