Նոր ձևավորված կառավարությունը հանդես է գալու համակարգային փոփոխություններով' նպատակ ունենալով լուծել քաղաքացու խնդիրներն ու նպաստել տնտեսական զարգացմանը: Այս մասին ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Նոր կառավարության տեսլականում նոր աշխատատեղերի բացումն է, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, հարկային դաշտի պարզեցումը: Կառավարության քաղաքականության մեջ մեծ ուշադրություն է հատկացվելու գյուղացուն, ով ամեն օր և ամենուր զգալու է կառավարության աջակցությունը»,- ընդգծեց նա:
Դիմելով կուսակիցներին' Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ բոլոր այն խնդիրները, որով քաղաքացիները դիմում են կուսակցությանը' առաջին հերթին իր խնդիրներն են և դրանք իր մտահոգության կենտրոնում են: «Այս կառավարությունը ձեր կառավարություն է, և ես ձեզանից մեկն եմ: Կառավարության դուռը միշտ բաց է կուսակիցների համար, և ես էլ ձեզ պես մտահոգվում եմ քաղաքացիների խնդիրներով ու հավաստիացնում, որ քաղաքացին զգալու է կառավարության աջակցությունը յուրաքանչյուր հարցում»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: