Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատեց պետական տուրքի վճարումից և այդ նպատակով փոփոխություններ կատարեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: ՀՀ կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ դա կնպաստի ցածր բյուջետային ավիափոխադրողների, զբոսաշրջիկների և միջազգային հյուրանոցային օպերատորների արդյունավետ ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանում զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծմանն ու արդիականացմանը: Սպասվում է նաև, որ բարեփոխման արդյունքում կապահվվեն արտահանման ծախսերի նվազումը և արտահանման խթանումը: Տարածաշրջանում, ըստ նախարարի, նման բարեփոխման լավագույն օրինակն է Քութայիսի միջազգային օդանավակայանը Վրաստանում: 2013 թվականին Գյումրիի օդանավակայանում գանձվել է 360 մլն դրամի պետական տուրք:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ կարևոր քայլ է կատարվում: «Իհարկե, վնաս ենք հասցնում մեր պետական բյուջեի եկամուտներին, բայց նաև խրախուսում ենք, որպեսզի Գյումրիի օդանավակայանից ուղևորների թռիչքների քանակն ավելանա: Պայմանավորվել ենք նաև օդանավակայանը սպասարկող ընկերության հետ, որ սպասարկվող ծառայությունները 45 եվրոյի փոխարեն սահմանվեն 20 եվրո: Փաստորեն, քաղաքացիներին ազատում ենք 10 հազար դրամ օդի տուրքից, իսկ 25 եվրո զիջում է սպասրակող ընկերությունը: Այսպիսով, խրախուսելու ենք, որպեսզի Գյումրիի օդանավակայնն ավելի ակտիվ աշխատի»,- ասաց կառավարության ղեկավարը և առաջարկեց հարցը ներառել դեկտեմբերի 15-ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում:

 

Ներկայում Գյումրիի օդանավակայանում պետական տուրքից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղևորները, Հայրենական մեծ պատերազմիմասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբիհաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, Խորհրդային Միության հերոսները և Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրվածանձինք, ՀՀ ազգային հերոսները, ՀՀ օդանավակայաններից մինչև 450 կիլոմետր շ առավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում' օդային տրանսպորտի միջոցով մեկնողֆիզիկական անձինք:

 

ՀՀ Կառավարության կողմից ընդունված ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է, որ զբոսաշրջության զարգացման բարձր տեմպերիապահովմանն ուղղված ոլորտային քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի համապատասխան ենթակառուցվածքների կատարելագործումը պետական-մասնավորգործընկերության գործիքակազմի կիրառմամբ, մասնավորապես՝ Հայաստան մուտք գործելու և ելքի տրանսպորտային բարձր ծախսերի կրճատմանն ուղղված քաղաքականությունը: Ծրագիրը նախատեսում է «բաց երկնքի» քաղաքականության իրականացումը ցածր բյուջետային ավիափոխադրողների ներգրավվմամբ և Երևանից դուրս զբոսաշրջությանենթակառուցվածքների ստեղծման և արդիականաց¬ման, ինչպես նաև միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավվման խրախուսումը: