Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մայիսի 26-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ջեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

 

Համաձայն Times.am-ի տեղեկությունների' հակառակորդի գնդակից զոհվել է Պաշտպանության բանակի փոխգնդապետ: Մանրամասները կհայտնենք քիչ ավելի ուշ: