Միլիարդատեր Պորոշենկոն, ով Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատարն է համարվում, աջակցում է երկրի արևելքում հատուկ գործողությունների շարունակումը' հայտարարելով, որ այն պետք է անցկացվի ավելի կարճ ժամկետներում և ավելի արդյունավետ միջոցներով:

 

«Ես չունեմ ոչ մի տեղեկություն այն մասին, որ դա (գործողությունը) պետք է դադարեցվի հիմա: Ես կողմ եմ դրա շարունակությունը, ես պահանջում եմ այս բոլոր գործընթացներն իրականացնել ավելի կարճ ժամկետում, այն պետք է լինի ավելի արդյունավետ ամեն առումով: Այժմ գլխավոր խնդիրը խաղաղության ապահովումն է Ուկրաինայում: Դրա համար ես մտադիր են արդեն մոտ ժամանակներս ուղևորվել Դոնբաս»,-ասել է նա:

 

Ավելի վաղ նա հայտարարել է, թե ընտրությունների արդյունքները վկայում են, որ Ուկրաինայի ժողովուրդն ընտրություն է կատարել հօգուտ եվրաինտեգրացման: