Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք մայիսի 26-ին' տեղական ժամանակով ժամը 14.58-ին, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության' 44.220:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ըստ նախնական տեղեկատվության' երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում' 4 բալ, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում և Շիրակամուտ գյուղում' 3-4 բալ, Աշոցք քաղաքում' 3 բալ ուժգնությամբ: