Ինդոնեզիայի արեւմտյան մասում գտնվող Սումատրա կղզում 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

 

Երկրաշարժը գրանցվել է Սինաբանգ քաղաքից 88 կմ հեռավորության վրա, կղզու արեւմտյան ափի մոտ: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 18 կմ խորության վրա: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 

6 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժը համարվում է ուժեղ եւ կարող է հանգեցնել ենթակառուցվածքների զգալի ավերածությունների ու մարդկային զոհերի, նշում են սեյսմոլոգները: