Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել Է, որ այս փուլում անհնարին Է Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունների անցկացումը:

 

«Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների վերաբերյալ կառավարության դիրքորոշումը նույնպես անփոփոխ Է մնում. արդի պայմաններում երկկողմ բանակցությունները հնարավոր չեն առանց ԱՄՆ-ի ու Եվրամիության ներկայության»,-ասել Է նա՝ մայիսի 27-ին բացելով հանրապետության նախարարների կաբինետի նիստը:

 

Մինչդեռ, Մոսկվան, ինչպես նախօրյակին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատրաստ Է երկխոսություն վարել Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյի հետ, բայց դրա համար միջնորդների կարիք չունի: «Պատրաստ ենք համագործակցել Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ այն հարցերում, որոնք վերաբերում են «ճանապարհային քարտեզի» իրագործմանը,- ասել Է նախարարը:- Բայց ինչ վերաբերում Է Ուկրաինայի հետ հարաբերություններին, ես կասկածում եմ, որ այստեղ մեզ միջնորդ Է պահանջվում»:

 

Մոսկվան հուսով Է, որ Ուկրաինայի իշխանությունները կկատարեն ԵԱՀԿ-ի «ճանապարհային քարտեզը», ընդգծել Է Լավրովը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պետք Է փոխզիջումային համաձայնություններ գտնեն տարածաշրջանների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: