Մոսկվայի քաղաքային խորհուրդը արգելելու է հանրահավաքների անցկացումը այն հրապարակումների դեմ, որոնք վիրավորում են կրոնական զգացմունքները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով տարածաշրջանային անվտանգության վարչության պետ Ալեքսեյ Մայորովին:

 

«Հունվարի 15-ին Մոսկվայի քաղաքապետարանը ստացել է ծանուցագիր հունվարի 25-ին 100 հազար մարդկանց մասնակցությամբ հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, որը ուղղված է կրոնական զգացմունքները վիրավորող հրապարակումներին», - ասել է վարչության պետը:

 

«Մենք տվյալ ծանուցումը սադրանք ենք համարում: Մոսկվայի կառավարությունը մերժելու է այն և դիմելու է իրավապահ մարմիններին սադրանքի փորձերին արձագանքելու խնդրանքով», - ասել է Մոսկվայի քաղաքապետարանի ներկայացուցիչը: