Մոսկվայի քաղաքապետարանը պատրաստ է կրճատել պետծառայողների թիվը 30%-ով. հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը. գրում է Газета.Ru-ն:
«Մենք իրականացրել ենք յուրաքանչյուր բաժնի և հանձնաժողովի կադրերի վերլուծություն, որից հետո հնարավոր ենք համարում պետծառայողների կրճատումը 30 տոկոսով»,-նշել է Սոբյանինը:
Նա նաև նշել է, որ կրճատումների արդյունքում աշխատանքը չի տուժի: