Մոսկվայի կարի արտադրամասում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրին:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում հրդեհի ժամանակ բոլոր մահացածները կարի ցեխի աշխատակիցներ են եղել:

 

Մոսկվայի արևելքում գտնվող կարի ցեխում տեղի ունեցած հդեհի գործով հարուցվել է քրեական գործ՝ գույքու դիտավորյալ ոչնչացնելու համար: Բեկորների տակից ոչ սլավոնական արտաքինով ինը մարդկանց դի է հայտնաբերվել, նրանց ինքնությունը դեռևս չի պարզվել:

 

Նախնական տվյալներով՝ հդեհի պատճառը հրկիզումն է եղել: