Ռումինիայի մայրաքաղաքի «Կոլեկտիվ» գիշերային ակումբում հրդեհի զոհերի թիվը նոյեմբերի 1-ի առավոտյան դեմ հասել է 29-ի. մահացել են ևս երկու վիրավորներ։ Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ-ին, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռումինիայի առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Ռաեդ Արաֆաթը։

 

Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի պատճառը հրավառություն է, որն արձակվել էր երաժշտական խմբի «Օրը, երբ մենք կմեռնենք» կատարման ժամանակ։ Բռնկված և տարածված հրդեհի պատճառով պայթյուն է որոտացել։ Ակումբը միայն մի ելք է ունեցել, և շատ մարդիկ վնասվել են հրմշտոցի պատճառով։ Միջադեպի պահին գիշերային ակումբի ստորգետնյա տարածքում գտնվում էր մինչև 500 մարդ։ Միջադեպի արդյունքում 200 մարդ լրջորեն տուժել է։ Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ 146 մարդ ծանր արվածքներ է ստացել. Կրիտիկական է համա րվում ևս 25 տուժածների վիճակը։

 

Ռումինիայի գլխավոր դատախազ Տիբերիու Նիցուն հայտարարել է, որ գիշերային ակումբի տերերին ցմահ բանտարկություն է սպասվում։ «Հարուցվել է մի քանի գործ ծանրացուցիչ հանգամանքներով սպանության փաստի առթիվ։ Մեղավորներին ցմահ բանտարկություն է սպառնում։ Ողբերգության վայրում շարունակվում է հետաքննությունը»,- նշել է նա։

 

Լուսանկարը՝ ՏԱՍՍ/EPA