Կազանի «Ծովակալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 55 մարդու: Քաղաքային կլինիկաներում գտնվում է 16 մարդ, որոնցից չորսն Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության աշխատակիցներ են: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թաթարստանի առողջապահության նախարար Ադել Վաֆինին:

 

«Ներկա պահի դրությամբ բժշկական օգնության է դիմել 55 մարդ»,- ասել է Վաֆինը:

 

Նրա խոսքով՝ 16 հոսպիտալացված մարդկանցից երեքը ծանր վիճակում են, իսկ մնացածի վիճակը միջին ծանրության է գնահատվում:

 

Կազանի առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր չորեքշաբթի կեսօրին, սրճարանի առաջին հարկում: Փրկվել է ընդամենը 650 մարդ: Տեղի է ունեցել կառույցների մասնակի փլուզում: Բեկորներ տակ կարող է 10-ից 15 հոգի լինել: