6-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները կազմելու համար ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը խորհրդարանում ներկայացրեց ՀՀԿ-ի առաջարկը։ Նա առաջարկեց կազմել հետևյալ հանձնաժողովները.

 

•Պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով

 

•Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

 

•Տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով

 

•Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

 

•Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

 

•Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

 

•Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

 

•Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

 

•Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

 

«Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը, Մանե Թանդիլյանը առարկեցին Հրայր Թովմասյանի ներկայացրած հիմնավորումներին այն մասին, թե ավելի արդյունավետ է, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանության և Պետաիրավական հարցերի հանձնաժողովները չմիավորվեն։

 

ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն ընդգծեց՝ իրենց կուսակցությունն առաջարկում է առկա 12 հանձնաժողովը կրճատել՝ դրանք դարձնելով 10-ը։