Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը լուրջ խոսակցություն է ունեցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ՝ Գառնու հեթանոսական տաճարի և Զվարթնոցի շուրջ ծավալված դեպքերի հետ կապված: Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ նախարարից պահանջել է քայլեր ձեռնարկել՝ մեղավորներին պատժելու ու պատասխանատվության ենթարկելու համար:

 

Տեղյակ եմ, որ եղել է աշխատանքից ազատում և խիստ նկատողություն: Այդ հարցն իմ ուշադրության կենտրոնում է լինելու: Այսուհետև պետք է բացառել նման պայմանավորվածությունները և այն խնդիրները, որոնք հարուցում են մեր հանրության դժգոհությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Վերջին օրերին Զվարթնոցի պատմամշակութային արգելոց-թանգարանում և Գառնու տաճարում անցկացվել էին մասնավոր խնջույքներ, որոնք հարուցել էին հանրության դժգոհությունը: