Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Ուկրաինայի իշխանություններից պահանջել Է դադարեցնել մարտական գործողությունները մալայզիական Boeing-ի կործանման վայրի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հաղորդել Է France-Presse գործակալությունը:

 

Ավելի վաղ Նիդեռլանդների անվտանգության եւ արդարադատության նախարարությունը հայտնել Էր, որ հոլանդացի ու ավստրալացի փորձագետներն արդեն երրորդ օրն Է, որ չեն կարողանում Դոնեցկից հասնել մալայզիական Boeing-ի կործմանման վայր: Գերատեսչության տվյալների համաձայն՝ ավիաաղետի շրջանում, Դոնեցկից 70 կիլոմետր դեպի արեւելք, «կատաղի մարտեր են ընթանում»:

 

«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing 777 ինքնաթիռը, որը չվերթ Է իրականացնում Ամստերդամ-Քուալա Լումպուր երթուղով, հուլիսի 17-ին աղետի Է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում՝ աշխարհազորայինների եւ երկրի բանակի միջեւ ընթացող մարտական գործողությունների շրջանում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են: Նրանց մեծ մեծամասնությունը՝ 194 ուղեւորներ, Նիդեռլանդների հպատակներ Էին: Հետաքննությունը դիտարկում Է տեղի ունեցածի տարբեր վարկածներ, հիմնականներից մեկն այն Է, որ ինքնաթիռը խփվել Է «երկիր-օդ» դասի հրթիռով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: