Ուկրաինայի տարածքում Boeing-777-ի կործանման կապակցությամբ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կարգադրել Է խոնարհել կառավարական բոլոր շենքերի պետական դրոշները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:

 

Նրա տվյալների համաձայն՝ համապատասխան կարգադրությունն ուղղարկվել Է Հոլանդիայի մունիցիպալիտետների իշխանություններին, ինչպես նաեւ արտասահմանում երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարությանը:

 

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Ֆրանս Թիմերմանսն Ուկրաինայի արեւելքում մալայզիական ինքնաթիռի կործանումը «սեւ օր» Է համարել Նիդեռլանդների համար եւ պահանջել Է միջադեպի անկախ հետաքննություն անցկացնել: Նա նաեւ հայտնել Է, որ Նիդեռլանդների ներկայացուցիչները Boeing 777-ի կործանման վայր անարգել մուտքի հնարավորություն են ստացել սեփական հետաքննությունն անցկացնելու համար: «Ես խոսել եմ Ուկրաինայի իմ պաշտոնակից Պավել Կլիմկինի հետ, որի հետ պայմանավորվել ենք, որ մեր մասնագետներն անարգել ու անվտանգ մուտք կունենան օդանավի կործանման վայր»,-ասել Է նա, ճշտելով, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ Է շահագրգիռ բոլոր կողմերի աջակցությունը: Արդեն Ուկրաինա են ուղարկվել հոլանդացի փորձագետ-քրեագետները:

 

Հուլիսի 17-ին Ուկրաինայի արեւելքում կործանվել Է Malaysia Airlines ընկերությանը պատկանող Boeing-777 ինքնաթիռը, որը Ամստերդամից թռչում Էր Քուալա Լումպուր: Օդանավում գտնվում Էր 298 մարդ, որոնցից 173-ը Նիդեռլանդների քաղաքացիներ Էին, 44-ը՝ Մալայզիայի, 27-ը՝ Ավստրալիայի, 12-ը՝ Ինդոնեզիայի, 9-ը՝ Մեծ Բրիտանիայի, 4-ը՝ Գերմանիայի, 4-ը՝ Բելգիայի, 3-ը՝ Ֆիլիպինների, մեկական Կանադայի եւ Նոր Զելանդիայի քաղաքացիներ: Մնացած ուղեւորների քաղաքացիությունը դեռեւս չի պարզվել:

 

Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները հուլիսի 19-ը սգո օր են հայտարարել Ուկրաինայում մալայզիական Boeing ինքնաթիռի կործանումից հետո, որում եղել Է երկրի 28 քաղաքացի: Հուլիսի 20-ին Սիդնեյի մայր տաճարում, ի հիշատակ ավիաաղետից զոհվածների, տեղի կունենա եկեղեցական արարողություն, որին կմասնակցի երկրի վարչապետ Թոնի Էբոտը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: