Օտարերկրացի մի խումբ բնապահպանների ջանքերով (SOS Zoo And Bear Rescue) ջանքերով change.org կայքում ստորագրահավաք է կազմակերպվել ուղղված ՀՀ կառավարությանը.
Մենք դիմում ենք Հայաստանի կառավարությանը անհապաղ դադարեցնել գորշ արջերի (Ursus arctos) զավթումը վայրի բնությունից և դրանց ցուցադրումը ռեստորանների վանդակներում, հյուրանոցներում և այլ մասնավոր վայրերում ամբողջ Հայաստանով մեկ և աշխատել բնապահպանական կազմակերպությունների հետ միասին տեղափոխելու համար ներկայումս կալանված արջերին դեպի համապատասխան վայրեր։
Արջերի բանտարկությունը Հայաստանի մասնավոր սեփականություն հանդիսացող հաստատություններում անմարդկային, վտանգավոր և անօրինական է։ Այցելուների և անցորդների կողմից արված լուսանկարները ցույց են տալիս, որ բազմաթիվ կենդանիներ ապրում են անմխիթար պայմաններում, առանց համապատասխան սննդի, ջրի կամ տարածքի։ Բացի այդ, այս հսկա կենդանիների ցուցադրումը խիստ վտանգավոր է հասարակության համար և նույնիսկ եղել են դեպքեր, երբ մարդիկ վնասվածքներ են ստացել արջերի կողմից:
Արջերի քանակը Հայաստանում ներկայումս հայտնի չէ, սակայն արջերը ընդգրկվում են վտանգի մեջ գտնվող կենդանիների ցանկի մեջ IUCN (Բնության պահպանության և բնական պաշարների միջազգային միության) Կարմիր գրքում, և նրանք նաև նշված են Հայաստանի Կարմիր գրքում։ Բնական միջավայրի ոչնչացումը և ապօրինի որսը թվարկված են որպես Հարավային Կովկասում արջերի կյանքի հիմնական սպառնալիքներ:
Ըստ մեր ունեցած տվյալների, ներկայումս ավելի քան 60 արջեր ցուցադրվում են Հայաստանի՝ մասնավոր սեփականություն համարվող տարբեր հաստատություններում: Մենք ուղղակի զարմացած ենք, թե որքան շատ արջեր տեղավորված են նման օբյեկտներում, մինչդեռ արջերը համարվում են պաշտպանության կարիք ունեցող կենդանիներ և դա ուղղակիորեն հակասում է ՀՀ օրենքներին։
Ինչպես դուք միգուցե տեղյակ եք, վերջերս միջազգային ճնշման հետևանքով Ռուսաստանի կառավարությունը որոշեց է հեռացնել երկու շագանակագույն արջեր Ռուսաստանի Սոչի քաղաքի ռեստորաններից մեկից։ Իրավիճակը ամոթալի էր Ռուսաստանի համար, և մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը վերջ դնել արջերի գրավվմանը և ցուցադրմանը վտանգավոր և անմարդկային մասնավոր օբյեկտներում, ինչպես նաև հետապնդել նրանց, ովքեր փորձում են թակարդը գցել և ցուցադրել արջերին, քանի դեռ այս երևույթը չի ստացել նույնպիսի բացասական միջազգային ուշադրություն Հայաստանի համար:
Մենք հուսով ենք, որ կկարողանանք հաշվետվություն ներկայացնել մեր անդամներին առ այն, որ Հայաստանի կառավարությունը կայացրել է պատասխանատու և հոգատար որոշում դադարեցնել վայրի արջերի ապօրինի զավթումը և ցուցադրումը մասնավոր հաստատություններում և հավատարիմ է իր որոշման մեջ աշխատելու բնապահպանական կազմակերպությունների հետ և գտնելու համար համապատասխան ապաստարաններ ներկայումս գերության մեջ գտնվող արջերի համար։