Ռուսական հայտնի «Իզվեստիա» պարբերականն անդրադարձ է կատարել դեռահասների` վաղ տարիքում սեռական կյանքով ապրելու վտանգավոր խնդրին, որը ողջ աշխարհում աննախադեպ ցուցանիշներ է գրանցում: Պարբերականի հոդվածը ներկայացնում ենք հատվածաբար:  

 

«Սեռական հասունացման արագ ընթացքը հաճախ կախված է լինում աշխարհագրական դիրքից: Հայտնի է, որ հյուսիսային ազգերը, ի տարբերություն հարավայինի, ավելի ուշ հասունանալու միտում ունեն: 

 

Արագ սեռական հասունացումը պետք է տարբերակել վաղաժամ սեռական հասունացումից, որն արդեն հիվանդություն է և կարող է կապված լինել կենսաբանական, հոգեբանական տարբեր պատճառների և խնդիրների հետ, ինչպես նաև մեծահասակների կողմից երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների հետևանքով, ինչը նպաստում է ավելի վաղ և արագ սեռական հասունացմանը:

 

Россияне теряют способности к размножению

 

Ներկայումս 15 տարեկան դպրոցականների ավելի քան 40 %-ն արդեն կորցրել է իր կուսությունը: 1990 թվականներին այդ ցուցանիշը կազմում էր 30%: Այս մասին ասվում է Ռուսաստանի Երեխաների առողջության գիտական կենտրոնի և Դեռահասների բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման կենտրոնի համահավաք փորձաքննության տարեգրքում, որտեղ ներառված են նմանատիպ բոլոր հետազոտական կազմակերպությունների արդյունքները:

 

Այսպիսով` ուսումնասիրություններում ասվում է, որ երկրում հարցված 15 տարեկան աղջիկների 41%-ն արդեն կորցրել է իր կուսությունը: Միևնույն ժամանակ հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդը կորցրել էր իր անմեղությունը մինչև 13 տարեկանըԵրեխաների և դեռահասների առողջության պահպանման գիտական կենտրոնի պրոֆեսոր Լյուդմիլա Շուհարևայի ներկայացրած որոշ պատմական վիճակագրական տվյալների համաձայն` 1975 թվականներին աղջիկները, ովքեր սեռական կյանքով սկսել էին ապրել 15 տարեկանից սկսած կամ ավելի վաղ, կազմել են 3.7%-ը:

 

Ինչպես նշել է Շուհարևան, այդ աճը հիմնականում նկատվել է Մոսկվայում և Մոսկվային հարակից մարզերի դպրոցական աղջիկների մետ: Մասնավորապես, ըստ հետազոտության` 17 տարեկան բոլոր 650 հարցվածներն արդեն սեռական կյանքի փորձ ունեին (100%):
Վաղ սեռական գործունեությունը հանգեցնում է գինեկոլոգիական հիվանդությունների աճի: 2000-2013թթ. 15 տարեկան դպրոցականների մոտ նմանատիպ հիվանդությունները կրկնապատկվել են՝ հասնելով 40%-ի:

 

Դեռահասների բժշկասոցիալական և հոգեկան առողջության միջազգային կենտրոնի կազմակերպված հետազոտությանը մասնակցած 1.500 մասնակիցները բաժանվել են 3 խմբի. առաջին խմբում նրանք էին, ովքեր առաջին անգամ սեռական ակտ են ունեցել մինչև 15 տարեկանը, երկրորդ խումբը՝ 15-ից 19 տարեկանը, իսկ երրորդ խմբում նրանք, ովքեր կուսությունից զրկվել են 19 տարեկանից հետո: Պարզվում է, որ մարդը որքան ուշ է սեռական հարաբերություն ունենում, այնքան բարձր է նրա կրթական և գիտակցական մակարդակը:

 

Ուսումնասիրությունները վկայում են նաև, որ 40 տարին մեկ սեռական հասունացումը 1-1.5 տարով ավելի վաղ է սկսվում:

 

Վաղաժամ սեռական հասունացումը նպաստում է աբորտների թվի աճին: Հղիության արհեստական դադարեցումը, բնականաբար, ուժեղ հարված է կնոջ առողջությանը, որը հանգեցնում է ներզատիչ գեղձերի ու նյարդային համակարգի աշխատանքի խանգարման: Աբորտը հաճախ հանգեցնում է կրծքագեղձի քաղցկեղի: Ցավոք, տարեցտարի ողջ աշխարհում դեռահասների շրջանում սեռական կյանքի վաղ սկիզբն արդեն բնականոն վարքագիծ է դառնում, որին նպաստում է համացանցի հասանելիությունը, տարբեր լրատվամիջոցները, պարբերականներ` ողողված սխալ տեղեկատվությամբ: 

 

Տասնամյակներ շարունակ սեքսի և սեքսուալ հարաբերությունների մասին խոսելն ամոթալի և անպարկեշտ էր համարվում: Առաջին առաջարկները պարտադիր սեռական դաստիարակության մասին առաջարկվել է դեռ 1996 թվականին: Սակայն այս մասին հարցերը հաճախ շրջանցվում էին, հաճախ խուսափում էին թե′ դպրոցներում, թե′ ընտանիքներում` կարծելով, որ այս հարցի պատասխանը կստանան հետագա անձնական կյանքի ընթացքում: 

 

Սեռական դաստիարակությունը բժշկական ու հոգեբանական միջոցառումների մի ամբողջ համակարգ է, որը նպատակաուղղված է երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում սեռական կյանքի նկատմամբ խելամիտ վերաբերմունքի դաստիարակմանը, ամուսնության և ընտանիքի ֆիզիոլոգիական և բարոյական հիմքերի ստեղծմանը: Երեխաների սեռական լիարժեք դաստիարակությունը ներառում է մինչև սեռական հասունացումն ընկած շրջանը և այս փուլերում շատ կարևոր է ընտանիքը, շրջապատը, ճիշտ տեղեկատվությունը և նախադպրոցական համակարգը»: