ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում տիրող ճգնաժամի հարցում ռազմական լուծում չի տեսնում, սակայն աջակցում է երկրի հարավարևելյան շրջաններում զինվորական գործողությունների իրականացմանը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

 

Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ուկրաինական կողմին զենք կմատակարարի՞, Փսակին պատասխանել է. «Մեր ուղղվածությունը տնտեսական և դիվանագիտական օգնության վրա է հիմնված: Այստեղ ռազմական լուծում միանշանակ չկա»:

 

Իսկ թե ինչու է Վաշինգտոնն աջակցում Կիևի ռազմական գործողություններին երկրի հարավ-արևելքում, եթե ռազմական օգնության միտում չկա, Փսակին հայտնել է. «Նրանք այդ գործողությունների իրավունքն ունեն, քանի որ Ուկրաինայի իշխանությունները պատասխանատու են համակարգված գործողություններ և կարգուկանոն հաստատելու համար: Դա ռազմական լուծում չէ, մենք դեռ հավատում ենք, որ երկխոսություն կկայանա»: