Սեսյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 30-ին' ժամը 07.15-ին, գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում' Վարդենիս քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.410 և արևելյան երկայնության 45.580: