Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ով ավելի վաղ կտրականապես հերքում էր Չեչնիայից ներգաղթածների մասնակցությունն Ուկրաինայի զինված հակամարտությանը, խոստովանել է, որ Դոնեցկի մարզում իսկապես չեչեններ կան: Սակայն, նրա խոսքով, նրանք այնտեղ ընդամենը 14 հոգի են: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ և հիմա էլ ասում եմ, որ ուկրաինական ԶԼՄ-ները հայտարարություններն այն մասին, որ չեչենական հատուկ ստորաբաժանումները գտնվում են Դոնեցկում, դա բացարձակ սուտ է»,- ասել է Կադիրովը:
Կադիրովը խոստովանել է, որ Դոնեցկի մարզում գտնվող Չեչնիայի քաղաքացիների շարքում կորուստներ էլ կան. մեկ մարդ զոհվել է, ևս 4 հոգի վիրավորվել են: