ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է պատմության դասագիրքը համալրել Ղրիմի և Սևաստոպոլի մասին գլուխներով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Հանձնարարության կատարման վերջնաժամկետ է 2014 թվականի օգոստոսի 15-ը: Նման որոշում է կայացվել Համառուսաստանյան ժողովրդական ճակատի հետ Պուտինի հանդիպումից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ուսումնա-մեթոդական ծրագրերում ներառել տեղեկություններ Ղրիմի և Սևոստոպոլ քաղաքի մասին, Ռուսաստանի կայսրության, ԽՍՀՄ-ի և ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ դրանց դերի վերաբերյալ: