Պաղեստինի ազգային միաբանության կառավարությունը հունիսի 2-ին Սահմանադրական երդում է տվել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի առջև: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, արարողությունը տեղի է ունեցել Հորդանանի ափին գտնվող մայրաքաղաք Ռամալլահում:
Համաձայն նոր կազմավորված կառավարության՝ Պաղեստինի վարչապետ և Ներքին գործերի նախարար է նշանակվել Ռամի ալ Համդ Ալլահը: Փոխվարչապետ և Մշակույթի նախարար է նշանակվել Զիյադ Աբու Ամրուն, ևս մեկ փոխվարչապետ և Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Մուհամմադ Մուստաֆան: Նշանակվել են նաև Ֆինանսների, Արտաքին գործերի, Զբոսաշրջության, Առողջապահության, Կրթության և գիտության, Կապի և տրանսպորտի, Գյուղատնտեսության, Կանանց հարցերով, Աշխատանքի և այլ նախարարներ:
Կառավարության ստեղծումը նշանակում է, որ պաշտոնապես տեղի է ունեցել հաշտություն ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ կազմակերպությունների միջև: