Լիբիայում տեղի է ունեցել վարչապետ Աբդալլա Աբդուրախմանով ատ-Տանիի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարության երդմնակալության արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Եգիպտոսի հետ սահմանից 140կմ հեռավորության վրա' Տոբրուկում:

 

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ակիլա Սալախի խոսքերով, պալատը նոր կառավարության հետ համագործակցելու է Սահմանադրության համաձայն:

 

Ավելի վաղ խորհրդարանը հաստատել էր ատ-Տանիի կողմից առաջադրված նախարարների անունների ցուցակը: