Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն տրամադրված է բացառապես ամերիկամետ դիրքորոշումներով, բայց նա ստիպված է աշխատել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնել է Պետդումայի հանձնաժողովի արտաքին գործերի նախարար Ալեքսեյ Պուշկովը:

 

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Պորոշենկոն լիովին կենտրոնացած է ԱՄՆ-ի վրա, իսկ ԵՄ-ն նրա համար, կարևորության առումով, երկրորդական է: Ուկրաինայի նորընտիր նախագահն իր քաղաքական  հեռանկարներն ու հնարավորություններն ավելի շատ կապում է Վաշինգտոնի հետ»,- հայտնել է Պուշկովը «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում:

 

Նա ավելացրել է նաև, որ եթե Եվրոպան հիմնականում միտված է կայունացնել Ուկրաինայում տիրող իրավիճակը, ապա ԱՄՆ-ն միտված է երկիրը վերածելու հակառուսական պետության: