Եմենի հյուսիսում 120-ից ավելի մարդ է զոհվել կառավարական ուժերի և շիա ապստամբների միջև տեղի ունեցած թեժ բախումների հետևանքով: Օմրան մարզի ներկայացուցիչ Ահմադ Բաքրին նշել է, որ Եմենի ռազմական ինքնաթիռները սկսել են ռմբակոծել Օմրանում ապստամբների ուղղությամբ, ինչպես նաև բախումներ են տեղի ունեցել նրանց միջև, որի արդյունքում մոտ 100 զինյալներ սպանվել են: Բացի այդ եմենյան բանակի 20 զինվորներ են զոհվել:
Եմենի բանակը նպատակադրվել է ապստամբներին հեռացնել Օմրանում գրաված բնակելի շրջաններից: Ապստամբներն իրենց հերթին պատրաստվում են ներխուժել մայրաքաղաք Սանա:
Ապստամբների հետ բախումներն սկսվել են հունիսի 2-ին:
Ավելի վաղ՝ ապրիլի 20-ից, Եմենի իշխանությունները լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություններ էին սկսել երկրի հարավում: