Դրվագ առաջին
168 ժամ թերթը հարցազրույց է հրապարակել Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ, վերջերս պատմական գիտությունների թեկնածու դարձած Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի հետ: Լիսկան ասել է, որ ամբողջությամբ լսել է Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում և կարծում է, որ առաջիկա հինգ տարիներին նա առաջնորդվելու է հենց այդ ելույթով:
Ելույթում Սերժ Սարգսյանը խոսել էր երկրում առկա արատավոր երևույթների, այլանդակությունների, արկածախնդիրների ու տգետների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: Թերթի թղթակիցը Սուրեն Խաչատրյանից հետաքրքրվել է' արդյոք նա տեսնում է տգետներ նաև սեփական կուսակցության' ՀՀԿ-ի շարքերում, ինչին ի պատասխան' Սյունիքի մարզպետն ասել է. «Տգետներ կլինեն, ո՞նց կարող է չլինեն... երբ որ ինքը ՀՀԿ անդամ է, կուսակցության տոմսը ջեբը, բայց ինքը հավատարիմ չէ այդ կուսակցությանը, դա, ինքնըստինքյան, տգիտություն է: Երբ որ Հանրապետական կուսակցության տոմս է վերցրել, դիմում է գրել ընդունվել, և այդ մարդը նպատակային է վերցրել այդ տոմսը, և խնդիր է ունեցել Հանրապետական դառնա, որպեսզի ինչ-որ բանի հասնի, և երբ որ չի հասնում, նա արդեն դավաճանում է: Նա դառնում է դավաճան, չէ՞»:
Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների, մասնավորապես եղբայրների՝ Աղալարի ու Հոպոպի անունները ժամանակին շոշափվում էին Սյունիքում տեղի ունեցած մի քանի խոշոր հանցագործությունների կապակցությամբ: Ըստ մամուլի հրապարակումների, խոսքը մեկ տասնյակից ավելի հաշվվող քրեական գործերի մասին է, իսկ դրանց «ամպլիտուդը»՝ թմրամոլությունից, երիտասարդ աղջկան Գորիսի հանրախանութում բռնաբարության փորձից մինչեւ մի երիտասարդի սպանություն: Իսկ սպանության պարագան առավել քան սահմռկեցուցիչ էր՝ ըստ մամուլում հրապարակված քրեական գործի նյութերի, Լիսկայի եղբայրները սպանվածին դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքը եւ վերեւ քաշել:
Ահա, Սյունքի մարզպետը խոսում է «արատներից», տգետներից, դավաճաններից: Նա հաստատ ՀՀԿ անդամ է դարձել ու տոմսը ջեբը դրել ոչ թե ինչ որ բանի հասնելու եւ քրեական հետապնդումից իրեն ու իր եղբայրներին ազատելու, այլ երկրում արատավոր բարքերի ու տգիտության դեմ պայքարելու համար: Թերեւս, նաեւ դրա համար է նրան տրվել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան, այդ գործում մեծ նվաճումներ արձանագրելու համար:
Դրվագ երկրորդ
Չորրորդ ինքնիշխանություն թերթը գրում է, որ ՀՀԿ-ն հրատարակել է մի գիրք, որը վերնագրված է այսպես՝ «Հայ ընտանիք (խնդիրներ և հարցադրումներ)»: Մեջբերում «գրքույկից»: «Վերջին տարիներին, Արևմուտքին կապկելու մոլուցքի ծիրում, հայկական միջավայրում (մասնավորաբար ՀՀ-ում) սկսել է արհեստական մի երևույթ' հայ կնոջ այսպես կոչված «ազատագրության» հարցի քարոզչությունն ու հանուն հայ տղամարդու հետ նրա «համահավասարեցման» արշավը... Այս միջոցառումների ժամանակ բդավոցներ են հնչում, թե հայ կինը տդամարդու գերին է, թե հայ կնոջ համար զլացվում է մուտքը հասարակական, քաղաքական, գործարարության և այլ ոլորտներ, թե հայ աղջիկր իրավազուրկ է իր կյանքի ընկերն ընտրելու հարցում, եւն:
Այնուհետև կարդում ենք. «Հայ իգական սեռը նախ մայր է, կին, ապա նոր միայն' գիտնական, բժիշկ, պատգամավոր, բանվորուհի, մանկավարժ, գյուղատնտեսության աշխատոդ, գործարար, հասարակական կամ քաղաքական գործիչ, ևն: Հայ իգական սեռը նախ բարոյական արժեք է, ապա նոր միայն' ֆիզիկական մարմին' իր բնախոսական պահանջներով: Հայ իգական սեռը նախ հայ է, ապա նոր միայն' կին: Այս ճշմարտությունների չգիտակցումր կտանի հայ կնոջ, հետևաբար և հայ հասարակության այլասերմանը, և, ի վերջո' կործանմանր: Դրանք պետք է կանխել հենց սկզբից' պայքարելով հայ կնոջն «ազատագրելու» օտարամուտ ամենատարբեր դրսևորումների, հայկական միջավայրում սեռական աղանդավորության դեմ»: Այս համատեքստում, գրքում մեղադրանքներ են ուղղվում Արեւմուտքի դեմ, հայ կնոջ եւ ընտանիքի քայքայման համար:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերջին արկածը կապված էր կին գործարար Սիլվա Համբարձումյանի հետ. Լիսկան նրան ապտակել էր Արմենիա Մարիոտ հյուրանոցում: Դրանից հետո, ՀՀԿ ֆունկցիոներների պարզաբանումները հանգում էին հետեւյալին՝ Լիսկան լավ է արել, իրեն տղամարդավարի է պահել:
ՀՀԿ իշխանության տարիների «նվաճումներից» մեկն անշուշտ հայկական ընտանիքների քայքայումն էր: ՀՀԿ-ն դարձավ քրեաօլիգարխիկ համակարգի ցուցանակը, որի ներքո «օրինականացվեց» երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների ուզուրպացումը մի քանի խմբավորումների կողմից: Սրա արդյունքում, հայ տղամարդը զրկվեց իր ընտանիքն արժանապատիվ աշխատանքով պահելու հնարավորությունից, եւ ստիպված էր կամ համալրել ներքին ստրուկների իրավազուրկ բանակը, կամ հեռանալ երկրից՝ դրսում աշխատելու եւ ընտանիքին փող ուղարկելու համար: Տասնյակ հազարավոր ընտանիքներ Հայաստանում, հատկապես գյուղերում՝ հայկական ավանդույթների օջախում, մնացին առանց տղամարդ՝ դրանից բխող ծանրագույն սոցիալական ու հոգեբանական հետեւանքներով: Բազմաթիվ հայ կանայք էլ մեկնում են արտերկիր՝ Թուրքիա ու արաբական երկրներ, մարմնավաճառությամբ փող վաստակելու համար:
Երբ «բնախոսությունը» դրվում է «բարոյական արժեքի» տակ, այլասերվում են թե մեկը, թե մյուսը: Իսկ ՀՀԿ-ն Հայաստանի հանրային կյանքի բոլոր ոլորտների այլասերման իրագործողն է ու «բնասերված բարոյականության» արդեն գրեթե սակրալ խորհրդանիշ:
Երկու դրվագ «ոհմակի» կյանքից. Լիսկան բացահայտում է
11:06 - 12.Հունվար.2013
Աղբյուր՝
Lragir.am
Առաջարկում ենք նաև
23/01/13 11:38
ՊԵԿ «Նոր կտակարանը»
23/01/13 09:47
Ոտնձգություն քաղաքացու դեմ
21/01/13 12:18
Թանկագին օլիգարխը
12/01/13 17:26
Operativ.am-ը անգլերեն է սովորեցնում Լիսկային
11/01/13 20:20
Սուրեն Խաչատրյանը դաշնամուր և անգլերե՞ն է սովորում
16/10/24 11:56
Այս օրերին ականատես ենք լինում ԱՄՆ պատմության ամենից լարված ընտրություններից մեկին. Սուրեն Սարգսյան
16/02/24 16:47
Ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնեն, մինչև ժողովուրդը այս իշխանություններին կուղարկի տուն․ Սերժ Սարգսյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան